Աշխարհ

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՔՈՒՎԵՅԹԸ ԽՆԴՐՈՒՄ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ԱՐԺՈՒՅԹԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
12/10/2009 10:55
Կիսվել

ՔՈՒՎԵՅԹԸ ԽՆԴՐՈՒՄ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ԱՐԺՈՒՅԹԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Քուվեյթը, որոշ տեխնիկական հարցեր լուծելու նպատակով, դիմել է Պարսից ծոցի երկրներին` արաբական արժույթային միության և միացյալ արժույթի ստեղծման գործընթացի հետաձգման խնդրանքով:

Հիշեցնենք, որ Պարսից ծոցի չորս երկրներ` Սաուդիան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթը և Քաթարն, այս տարվա հունիսին ստորագրել էին միասնական արժույթի ստեղծման համաձայնագիր: Այս համաձայնագիրը նախատեսում է մինչև տարեվերջ արժութային խորհրդի ստեղծում, որը կիրականացնի այս երկրների միջև արժութային հարաբերությունների կարգավորում և վերահսկողություն: Նախատեսվում է նաև Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում Պարսից ծոցի Կենտրոնական բանկի ստեղծում:

Արժույթային միության ստեղծման վերբերյալ որոշումն ընդունվել էր դեռևս մի քանի տարի առաջ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների կողմից, մասնավորապես այդ նախագծի իրականացմանը մասնակցելու մտադրություն էին հայտնել Սաուդիան Արաբիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Քաթարը, Օմանը և Բահրեյնը: Ներկա դրությամբ արդեն երկու երկրներ` Օմանը և ԱՄԷ-ն, հրաժարվել են մասնակցել արժույթային միության ստեղծման գործընթացին: Որոշ վերլուծաբանների գնահատմամբ դա կարող է էականորեն ազդել Պարսից ծոցի երկրների դրամային կայունության ապահովման և արաբական արժույթային միության արդյունավետ գործունեության վրա:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98