4 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՍՏԵՂԾՎԵԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ
Արաբական երկրները մտադիր են 2010թ. ստեղծել արաբական արժույթային միություն: Հիշեցնենք, որ արժույթային միության ստեղծման վերբերյալ որոշումն ընդունվել էր դեռևս մի քանի տարի առաջ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների կողմից, մասնավորապես այդ նախագծի իրականացմանը մասնակցելու մտադրություն էին հայտնել Սաուդիան Արաբիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Քաթարը, Օմանը և Բահրեյնը: Ներկա դրությամբ արդեն երկու երկրներ` Օմանը և ԱՄԷ-ն, հրաժարվել են մասնակցել արժույթային միության ստեղծման գործընթացին: Որոշ վերլուծաբանների գնահատմամբ դա կարող է էականորեն ազդել Պարսից ծոցի երկրների դրամային կայունության ապահովման և արաբական արժույթային միության արդյունավետ գործունեության վրա: Այսպիսով, արժույթային միությունը կստեղծվի միայն 4 երկրների մասնակցությամբ: