2010Թ-Ի ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇՈՒԿԱՆԵՐԸ
Հրապարակվել է 2010 թվականի անշարժ գույքի շուկաների վարկանիշը: Scotiabank-ի վերլուծության համաձայն, նախորդ տարվա ամենալավ անշարժ գույքի շուկան Ավստրալիայի անշարժ գույքի շուկան է: 2010 թվականի ընթացքում Ավստրալիայում բնակարանի գները թանկացել են 12%-ով: Վերլուծաբանների ուսումնասիրությունների համաձայն, անցյալ տարի որոշակի աճ է արձանագրվել նաև Ֆրանսիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում: Միևնույն ժամանակ, Գերմանիայում և ԱՄՆ–ում անշարժ գույքի գները մնացել են գրեթե անփոփոխ: Գնանկում է նկատվել Իտալիայի, Ճապոնիայի և Իսպանիայի անշարժ գույքի շուկաներում:
Վերլուծաբանների կարծիքով, Ավստրալիայում անշարժ գույքի թանկացումը պայմանավորված է գործազրկության ցածր մակարդակով և առաջարկի պակասով: