ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ԳԻՆԸ
Այն, որ միլիոնավոր հարուստ մարդկանց պատկերացումներում Շվեյցարիան շարունակում է մնալ խնայողությունների պահպանման աշխարհի ամենավստահելի վայրը, հայտնի է բոլորին, և չնայած վերջին տարիների ընթացքում, տարբեր երկրների հարկային մարմինների ճնշումների ազդեցության տակ, շվեյցարական բանկերը հրաժարվել են իրենց որոշ սկզբունքներից, այնուամենայնիվ, Շվեյցարիան շարունակում է բազմաթիվ ներդրողների համար լինել կապիտալի պահպանման ամենավստահելի վայրը, որտեղ չի պահանջվում պարզաբանել եկամուտների ծագման աղբյուրները:
ВАК Basel Economics շվեյցարական հեղինակավոր տնտեսական հետազոտությունների ինստիտուտը, ուսումնասիրելով շվեյցարական ֆինանսական համակարգում բանկային գաղտնիքը և դրան առնչվող որոշ գործոնները, հաշվարկել է բանկային գաղտնիքի գինը:
Այսպես, հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ բանկային գաղտնիքի ամբողջովի վերացման դեպքում Շվեյցարիայի ազգային բանկերը կկորցնեն իրենց եկամուտների շուրջ մեկ քառորդը: Բացի այդ, շվեյցարական բանկերի համար նման բացասական զարգացումների դեպքում բանկերում ներդրված ոչ ռեզիդենտների միջոցներն ամբողջությամբ ետ կկանչվեն:
ВАК Basel Economics հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն շվեյցարական բանկերն իրենց յուրաքանչյուր չորրորդ ֆրանկն աշխատում են բանկային գաղտնիքի շնորհիվ, որը և, կարելի է ասել, գինն է` լռության դիմաց: