19/07/2010 10:56
BANK OF AMERICA-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է 3,12 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ
ԱՄՆ-ում մեկնարկել է կորպորատիվ հաշվետվությունների հրապարակման գործընթացը: Իր ֆինասնական հաշվետվությունը ներկայացրել է նաև ամերիկյան առաջատար բանկերից մեկը` Bank of America-ն: Հաշվետվության համաձայն` ընթացիկ տարվա ապրիլ-հունիս ամիսներին բանկն ապահովել է 3,12 մլրդ դոլար զուտ շահույթ: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բանկի զուտ շահույթը կազմել էր 3,22 մլրդ դոլար: Հաշվետու եռամսյակում Bank of America բանկի հասույթը կրճատվել է 11%-ով և կազմել 29,15 մլրդ դոլար: Հատկանշական է, որ չնայած հաշվետու ամիսներին բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշների անկմանը, վերջիններս գերազանցում են վերլուծաբանների կանխատեսումները:
Նշենք նաև, որ առաջին կիսամյակի արդյունքներով Bank of America բանկի զուտ շահույթը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 15,7%-ով և կազմել 6,3 մլրդ դոլար, իսկ հասույթն այս նույն ժաանակահատվածում կրճատվել է 11%-ով` կազմելով 61,12 մլրդ դոլար:
Bank of America-ն ԱՄՆ առաջատար բանկերից մեկն է: Վերջինիս բաժին է ընկնում երկրի բնակչության ավանդների ընդհանուր ծավալի շուրջ 10%-ը: Բանկն ունի մասնաճյուղների բավականին մեծ ցանցը ԱՄՆ-ում և ներկայացուցչություններ և ստորաբաժանումներ աշխարհի շուրջ 20 երկրներում:
21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
Արծաթ
669.74
+19.26
17:48 21/07/26
17:36 21/07/26
15:58 21/07/26
