10/03/2011 14:43
ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԱՃԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌ ԴԱՌՆԱԼ
Նավթի համաշխարհային գների աճով պայմանավորված միջազգային կառույցները վերանայում են իրենց կանխատեսումները համաշխարհային տնտեսության աճի տեմպերի շուրջ` «նվազեցնելով» լավատեսական սպասումները: Այսպես, իրենց կանխատեսումներն են փոխել նաև Bank of America Merrill Lynch բանկի վերլուծաբանները: Վերջիններիս գնահատականներով` նավթի համաշխարհային գների հետագա աճը կարող է պատճառ դառնալ համաշխարհային տնտեսության ևս մեկ կտրուկ անկման: «Եթե համաշխարհային շուկայում նավթի գները գերազանցեն մեկ բարելի դիմաց 150 դոլարի սահմանագիծը և այս մակարդակում պահպանվեն որոշ ժամանակ, ապա համաշխարհային տնտեսության ևս մեկ կտրուկ անկումը կլինի անխուսափելի», – նշվում է բանկի հաշվետվության մեջ:
Նշենք նաև, որ ամերիկյան Bank of America Merrill Lynch բանկի կանխատեսումների համաձայն, 2011 թվականին համաշխարհային տնտեսությունը կգրանցի 4,3% աճ, իսկ 2012 թվականին` 4,8% աճ:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
