19/04/2010 18:01
BANK OF AMERICA-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ամերիկյան խոշորագույն ֆինանսական կազմակերպություններից մեկը` Bank of America բանկը, հրապարակել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյուքները: Բանկի ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկի զուտ շահույթը կրճատվել է 25%-ով և կազմել 3,2 մլրդ դոլար: Բանկի հասույթն այս նույն ժամանակահատվածում կրճատվել է 11%-ով` կազմելով 32,2 մլրդ դոլար:
Հատկանշական է, որ բանկն իր եռամսյակային ֆինանսական արդյունքներով զգալի գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները: Սա առավելապես պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ այս տարի բանկը կրճատել է հնարավոր կորուստների ծածկման նպատակով ձևավորված պահուստներին միջոցները:
Bank of America-ն ԱՄՆ խոշորագույն բանկն է, որին բաժին է ընկնում երկրի բանկային համակարգի ավանդների ընդհանուր ծավալի ավելի քան 10%-ը: Բանկն իր գործունեությունն է ծավալում աշխարհի 20 երկրներում:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
