CREDIT SUISSE ԲԱՆԿՆ ԻՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴՐԵԼ Է ԲՈՆՈՒՍՆԵՐԸ ԾԱԽՍԵԼ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
Շվեյցարիայի խոշորագույն Credit Suisse բանկը կլինի առաջին ֆինանսական կառույցն աշխարհում, որը կստիպի իր աշխատակիցներին իրականացնել բարեգործական վճարներ: Հատկանշական է, որ այս որոշումն առաջինը կկիրառվի ԱՄՆ-ում: Բանկի ամերիկյան մասնաճյուղների կառավարիչ-տնօրենները 2010թ.-ի իրնեց բոնուսների 2.5%-ը կուղղեն բարեգործության:
Այս միջոցառման արդյունքում, որն առայժմ կգործի միայն ԱՄՆ-ում, կհավաքագրվի մոտ 30 միլիոն դոլար և կուղղվի բարեգործական նպատակների իրականացմանը:
Credit Suisse բանկը հիմնադրվել է 1856թ.-ին: Բանկը գործում է աշխարհի շուրջ 50 երկրներում և ունի 48 հազար աշխատակից: