ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐ ԲԱՆԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԿՍՎԵԼ Է ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ քննչական և վերահսկողական մարմիններն իրականացնում են նախնական հետաքննություն` փորձելով բացահայտել աշխարհի խոշոր բանկերի ունեցած «ներդրումը» համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամում:
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները` հետաքննություն է տարվում աշխարհի 9 խոշոր բանկերի, այդ թվում և J.P.Morgan Chase, Citigroup, Deutsche Bank և UBS բանկերի նկատմամբ: Վերջիններս մեղադրվում են հիփոթեքային շուկայում գաղտնի և կեղծ գործարքների կնքման, ինչպես նաև ներդրողներին շփոթության մեջ գցելու և ոչ լիրարժեք տեղեկատվության տրամադրելու մեջ:
Այժմ հետաքննությունը, որը տարվում է 5 ամերիկյան և 4 եվրոպական բանկերի նկատմամբ, գտնվում է իր նախնական փուլում: Հավաքագրվում են ապացույցները և փաստերը:
Նշենք նաև, որ ամերիկյան մի շարք խոշոր բանկեր մեղադրվում են նաև վարկանիշային գործակալություններին խաբելու և ռիսկային ակտիվների վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկատվություն փոխանցելու մեջ: