ԲՐԻՏԱՆԱԿԱՆ BARCLAYS ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 54%-ՈՎ
Բրիտանական Barclays Plc. բանկը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ բանկի զուտ շահույթը կրճատվել է 54%-ով և կազմել 1.08 մլրդ ֆունտ ստերլինգ (1.21 մլրդ եվրո):
2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատությամբ բանկի հասույթն աճել է 7.8%-ով և կազմել 7.53 մլրդ ֆունտ ստերլինգ (8.45 մլրդ եվրո):