ԲՐԻՏԱՆԱԿԱՆ BARCLAYS ԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2009Թ.-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Բրիտանական Barclays Plc. բանկն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Բանկի ներկայացրած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարվա ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ բանկի զուտ շահույթն աճել է 94.6%-ով և կազմել 10.29 մլրդ ֆունտ ստերլինգ (11,84 մլրդ եվրո):
Նշենք, որ 2008 թվականին բանկն իր գործունեության արդյունքում ապահովել է 6.09 մլրդ եվրո զուտ շահույթ:
2009 թվականին արդյուքներով Barclays բանկի հասույթը տարեկան կտրվածքով աճել է 36.2%-ով և կազմել 36.63 մլրդ եվրո: