Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԲԱԶԵԼՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽՈՇՈՐ ԲԱՆԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
27/06/2011 11:34
Կիսվել

ԲԱԶԵԼՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽՈՇՈՐ ԲԱՆԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Աշխարհի առավել խոշոր բանկերի նկատմամբ պահանջների խստացման վերաբերյալ նոր համաձայնագիր են ստորագրել միջազգային բանկային վերահսկող մարմինները: Ըստ այս համաձայնագրի` աշխարհի խոշորագույն բանկերը, որոնցից ուղղակիորեն «կախված է» համաշխարհային ֆինանսական համակարգի կայունությունը, պետք է մեծացնեն իրենց կապիտալը: Ինչպես նշվում է Բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեի պաշտոնական հայտարարության մեջ` Բազելյան կոմիտեի անդամ երկրների կենտրոնական բանկերի և բանկային վերահսկող կառույցների առաջարկությամբ աշխարհի առավել խոշոր բանկերին կպարտադրվի ստեղծել կապիտալի լրացուցիչ «պահուստ», որի սահմանաչափը կտատանվի ակտիվների 1-2.5%-ի սահմաններում և կգումարվի դեռևս անցյալ տարի սահմանված ակտիվների նվազագույն 7%-ին: Սա նշանակում է. որ գլոբալ ու համակարգային նշանակության բանկերը «ստիպված են լինելու» առաջին մակարդակի բազային կապիտալը (core tier 1 capital) պահել ընդհանուր համախառն ակտիվների 9.5%-ի սահմաններում: Բացի այդ, նախատեսվում է նաև նվազագույն կապիտալի «ավելացում» ևս 1%-ով:

Սպասվում է, որ Բազելյան կոմիտեի կողմից առաջարկվող փոփոխությունները հանրային քննարկման կներկայացվեն հուլիսի վերջին, իսկ G20-ի հաստատմանն` արդեն նոյեմբերին:

Պաշտոնական աղբյուրների հավաստմամբ՝ աշխարհի խոշորագույն բանկերը ներկայումս իրենց առաջին մակարդակի կապիտալը պահում են 10%-ի սահմաններում, ինչը նշանակում է, որ այս ֆինանսական կառույցները չեն ունենա որևէ դժվարություն` նոր պահանջների ներդրման արդյունքում: 

Հատկանշական է, որ Բազելյան կոմիտեն պահանջների խստացում նախատեսել է նախ և առաջ համակարգային բանկերի համար, որոնցից են, օրինակ, J.P.Morgan, Citigroup, Bank of America, Barclays, HSBC, Royal Bank of Scotland, BNP Paribas և Deutsche Bank բանկերը: 

Բազելյան կոմիտեն հիմնադրվել է 1974 թվականին: Այս կառույցին  անդամակցում են ավելի քան 30 երկրներ: Գործունության ընթացքում Բազելյան կոմիտետը մշակել է բանկային կապիտալի և իրացվելիության միջազգային նորմատիվների երեք տարբերակ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52