ԱՄՀ – ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԻՍ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔ ԿԱ
Բելառուսը ներկայիս տնտեսական ճգնաժամից դուրս գալու հնարավորություն ունի: Նման կարծիք է հայտնել Մինսկում Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) պաշտոնական ներկայացուցիչ Կրիս Ջարվիսը: Նա նշել է, որ այս երկրին ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է առաջին հերթին մշակել ճգնաժամից դուրս գալու հստակ ու ամբողջական նախագիծ` պետական մասշտաբով, որի մասին տեղյակ կլինի նաև երկրի բնակչությունը:ԱՄՀ ներկայացուցիչը երկրի կառավարությանը խորհուրդ է տվել նախ միջոցներ ձեռնարկել դրամական, վարկային էմիսիան և բյուջեի պաակսուրդը կրճատելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Բելառուսի Ազգային բանկը բելառուսական արժույթը ենթարկել էր դևալվացիայի` 56%-ով: Այս դևալվացիան ուղղված էր արտաքին անհամամասնությունների ուղղմանը և ներքին արժութային շուկայի կարգավորմանը, սակայն առաջացել էր սպառողական իրարանցում: Արդյունքում, Բելառուսի կառավարությունը «ստիպված» սառեցրել էր մի շարք սպառողական ապրանքների գները` բնակչության մոտ ձևավորված գնաճային սպասումները և խանութներում տիրող իրարանցումը կանգնեցնելու նպատակով: Միևնույն ժամանակ, այս երկրի կառավարությունը արգելել է նաև որոշ ապրանքների արտահանումը: