ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵ – ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԱՄՆ Դաշնային Պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն կոչ է արել ԱՄՆ կառավարությանը կարճ ժամանակահատվածում մշակել երկրի պետական բյուջեի ռեկորդային պակասուրդի կրճատմանն ուղղված հաջորդական քայլերի նախագիծ: Դաշնային Պահուստային համակարգի ղեկավարի գնահատմամբ` պետական եկամուտների և ծախսերի տարբերությունը, որը ճգնաժամի պայմաններում հասել է ռեկորդային ծավալների, երկարաժամկետ հատվածում կարող է թուլացել ԱՄՆ տնտեսության դիրքերը համաշխարհային շուկայում:
Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում` Բեն Բերնանկեն նաև նշել է, որ ԱՄՆ տնտեսության վերականգնումը հարթ չի ընթանա, քանի որ երկրի առավել կարևոր ճյուղերում, մասնավորապես շինարարության ոլորտում, դեռևս նկատվում է անկայունություն: