ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԿԵՐԻՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ
ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն կոչ է արել ամերիկյան բանկերին ընդլայնել տնտեսության վարկավորման ծավալներն` առավելապես կարևորելով փոքր և միջին բիզնեսի վարկավորումը:
Նման հայտարարությամբ Բեն Բերնանկեն հանդես է եկել Չիկագոյում կայացած բանկային կոնֆերանսի շրջանակներում և նշել է, որ ներկայիս պայմաններում բիզնեսի զարգացման և արտադրության ոլորտում ներդրումների ընդլայնման համար անհրաժեշտ է մեծ ծավալի ֆինանսական միջոցներ, որոնց հասանելիությունը կարող են ապահովել բանկերը:
ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի ղեկավարի խոսքերով` ամերիկյան տնտեսության վարկավորման ծավալները դեռևս գտնվում են բավականին ցածր մակարդակում, որի հիմնական պատճառը փախառուների համար սահմանված խիստ պայմաններն են: