ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵ – ԴԱՇՆԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՆՑՆԵԼ ԶՍՊՈՂ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը պատրաստ է անհրաժեշտության դեպքում սահմանափակել տնտեսության խթանմանն ուղղված քաղաքականության շրջանակներում իրականացվող միջոցառումները` շրջանառության մեջ փողի առաջարկի կրճատման ճանապարհով, ինչի արդյունքում ֆինանսական համակագում կգրանցվի տոկոսադրույքերի աճ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն` նշելով, որ ճգնաժամի հետևանքների հաղթահարման և տնտեսության խթանման նպատակով պահուստային համակարգը ծախսել է արդեն ավելի քան 1 տրիլիոն դոլար, որը և հանգեցրել է տոկոսադրույքների կրճատման` մինչև զրոյական մակարդակ:
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարը նաև նշել է, որ երկրում գործազրկության մակարդակը դեռևս պահպանվում է բավականին բարձր` շուրջ 9,7% մակարդակում, և այս պայմաններում անցումը զսպող դրամավարկային քաղաքականության դեռևս նպատակահարման չէ, չնայած պահուստային համակարգն արդեն քննարկում է ֆինանսական համակարգի աջակցության միջոցառումների սահմանափակման ծրագիր: