
ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵ – 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ԲԱՐՁՐ ՏԵՄՊԵՐՈՎ
2010 թվականին սպասվում է ԱՄՆ տնտեսության աճ, սակայն ոչ բարձր տեմպերով: Նման կանխատեսում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն` ելույթ ունենալով վաշինգտոնյան տնտեսական ակումբի շրջանակներում:
Բերնանկեն նշել է, որ ներկայիս տնտեսական կանխատեսումները պարունակում են մեծ անորոշության, սակայն կարելի է վստահ ասել, որ հաջորդ տարի ԱՄՆ տնտեսությանը սպասվում է աճ, սակայն շատ ցածր տեմպերով, և չնայած կանխատեսվող տնտեսական աճի ցածր տեմպերին` այն հնարավորություն կտա նվազեցնել գործազրկության ներկայիս մակարդակը:
ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի ղեկավարի խոսքերով` համաշխարհային տնտեսությունում նկատվում են կայունացման գործընթացներ, սակայն կայուն տնտեսական աճ ապահովելու համար կպահանջվի երկար ժամանակ: