23/09/2010 11:21
FORBES – ԲԻԼ ԳԵՅԹՍՆ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԵՎ ՄԵԾԱՀՈԳԻ ԱՄԵՐԻԿԱՑԻՆ Է
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է 400 ամենահարուստ ամերիկացիների վարկանիշը, որն արդեն 17-րդ անգամն անընդմեջ գլխավորում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Վերջինս իր 54 մլրդ դոլար կարողությամբ արժանացել է «ամենահարուստ և միևնույն ժամանակ ամենամեծահոգի ամերիկացի» տիտղոսին: Վերջին մեկ տարվա ընթացքում Բիլ Գեյթսի կարողությունն աճել է շուրջ 4 մլրդ դոլարով, իսկ ամերիկացի միլիրադատերը բարեգործական նպատակներով ծախսել է ավելի քան 30 մլրդ դոլար:
Ընդհանուր առմամբ, Forbes-400 վարկանիշում ընդգրկված հարուստ ամերիկացիների համախառն եկամուտն այս մեկ տարվա ընթացքում աճել է 8%-ով և կազմել 1,37 տրիլիոն դոլար:
Հատկանշական է, որ ինչպես և նախորդ տարի, ամենահարուստ ամերիկացիների վարկանիշի երկրորդ հորիզոնականում Ուորեն Բաֆեթն է, ում կարողությունը գնահատվում է 44 մլրդ դոլար: Երրորդ հորիզոնականում Լորենս Էլիսոնն է` իր 27 մլրդ դոլար կարողությամբ: Նշենք նաև, որ տոկոսային արտահայտությամբ կարողության ամենամեծ աճը գրանցել է Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Զուկենբերգը: Վերջինիս կարողությունը գնահատվում է 24 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ վերջերս Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը և ամերիկացի հայտնի ներդրող, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը դիմել էին աշխարհի հարուստ մարդկանց` կոչ անելով վերջիններս իրենց կարողության որոշ մասը ծախսել բարեգործական նպատակներով և իրենց կուտակած հարստության մի մասը նվիրաբերել բազում խնդիրների առջև հայտնված և օգնության կարիք ունեցող մարդկանց:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
13:28 20/07/26
11:59 20/07/26
10:50 20/07/26
