
BOEING-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ
Ամերիկյան Boeing ընկերությունը հայտարարել է իր գործարաններում ավելի քան 1000 աշխատատեղերի կրճատման մասին: Կրճատումների հիմնական մասը կիրականցվի Կալիֆորնիայում գտնվող գործարանում, որտեղ հավաքվում են C-17 Globemaster ռազմատրանսպորտային ինքնաթիռներ:
Պատվերների կրճատման պատճառով ընկերությունը իրականացնում է պլանային կրճատումներ, որոնք կշարունակվեն մինչև 2012թ.-ը:
Հիշեցնենք, որ Հնդկաստանը ԱՄՆ-ի հետ վարում է բանակցություններ 10 Boeing C-17 Globemaster III ինքնաթիռներ գնելու համար: Պայմանագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 5.8 միլիարդ դոլար: Այս նոր ինքնաթիռները պետք է փոխարինեն ռուսական ԻԼ 76-երին: