2009Թ.-ԻՆ BOEING-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 51% ԱՆԿՈՒՄ
Ամերիկյան ավիաշինարարական Boeing Со ընկերությունն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009 թվականի արդյունքներով ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով գրանցել է շուրջ 51% անկում և կազմել 1,3 մլրդ դոլար: Ընկերության հասույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 12%-ով և կազմել է 68,3 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 47%-ով և կազմել 2,1 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն միայն 2009 թվականի չորրորդ եռամսյակում Boeing-ի զուտ շահույթը կազմել է 1,27 մլրդ դոլար` 2008 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված 86 մլն դոլար զուտ վնասի դիմաց: Հասույթը չորրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 17,9 մլրդ դոլար: