29/07/2010 11:40
BOEING-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ամերիկյան Boeing ավիաընկերությունն ամփոփել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 21%-ով և կազմել 787 մլն դոլար: Ներկայացված տվյալների համաձայն ընթացիկ տարվա ապրիլ-հունիս ամիսներին Boeing ընկերության հասույթը կրճատվել է 9%-ով և կազմել 15,57 մլրդ դոլար: Այս նույն ժամանակահատվածում ավիաընկերությունը գրանցել է պատվերների ընդհանուր քանակի անկում: Եռամսյակի ընթացքում Boeing-ը ստացել է 88 պատվեր, որոնցից 20-ը հետագայում հետ է կանչվել:
Boeing ընկերության կազմում ընդգրկված են հինգ ընկերություններ` Commercial Airplanes, Integrated Defense Systems, Boeing Capital Corporation 7 Connexion by Boeing: Ընկերությունն ունի գործընկերներ աշխարհի շուրջ 145 երկրներից:
29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
Արծաթ
864.36
-37.85
10:51 01/06/26
10:30 01/06/26
