BOEING-Ը ՄԻԱՅՆ ԱՄՆ-ՈՒՄ ԿԿՐՃԱՏԻ 1.2 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Ամերիկյան Boeing ավիաընկերությունը հայտարարել է ԱՄՆ իր ստորաբաժանումներում շուրջ 1.2 հազար աշխատատեղերի կրճատման որոշման մասին: Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ` կրճատումներ առավելապես նախատեսվում են Վաշինգտոնում գործող ընկերության գիտահետազոտական կենտրոնում:
Նշենք, որ ներկայումս Boeing ընկերության վաշինգտոնյան ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 158 հազար մարդ:
Ամերիկյան Boeing ավիաընկերության կազմում գործում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Commercial Airplanes, Integrated Defense Systems, Boeing Capital Corporation և Connexion by Boeing մասնագիտացված ընկերությունները: