08/07/2011 12:27
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՈՒ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲՈՐՍԱՆԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ
Գերմանական Deutsche Boerse և ամերիկյան NYSE Euronext ընկերությունների միաձուլման գործընթացի նախապատրաստական փուլն աստիճանաբար մոտենում է իր ավարտին: NYSE Euronext-ի բաժնետերերն արդեն իսկ իրենց վերջնական հավանությունն են տվել այս երկու բորսաների միաձուլման գործընթացին: NYSE Euronext-ի բաժնետերերի ժողովի շրջանակներում ընկերության բաժնետերերի 96%-ը կողմ է քվեարկել ծրագրի իրականացմանը:
Գործարքի կայացման համար անհրաժեշտ է նաև Deutsche Boerse-ի բաժնետերերի մեծամասնության հավանությունը և եվրոպական ու ամերիկյան վերահսկողների թույլտվությունը:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին NYSE Euronext-ը և գերմանական Deutsche Boerse-ն նախնական պայմանավորվածություն էին ձեռքբերել միավորման մասին: Ենթադրվում է, ոոր այս 2 բորսաների միավորման հետևանքով կստեղծվի վաճառքների ծավալներով և զուտ շահույթի ցուցանիշով աշխարհի ամենախոշոր բորսան: Նորաստեղծ բորսայական ընկերությունը կգրանցվի Նիդերլանդներում, իսկ կենտրոնակայանները կմնան Նյու-Յորքում և Ֆրանկֆուրտում: Գործարքի շուրջ ձեռքբերված նախնական պայմանավորվածության համաձայն` նորաստեղծ բորսայի բաժնետոմսերի 60%-ը կպատկանի Deutsche Boerse-ի բաժնետերերին, իսկ մնացած 40%-ը` NYSE Euronext-ի բաժնետերերին:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
