BP-Ն ՍՏԱՆՁՆԵԼ Է ԱՂԵՏԻ ՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Մեքսիկական ծոցում աղետի հետևանքների հաղթահարման նպատակով BP նավթային հսկան, որը և կրում է աղետի համար ողջ պատասխանատվությունը, կարող է ծախսել 5-20 մլրդ դոլար: Նշենք, որ ապրիլի 20-ին ընկերությանը պատկանող նավթային հարթակը այրվել և խորտակվել էր, ինչի արդյունքում մինչև հիմա ԱՄՆ փրկարար ծառայություններին չի հաջողվում դադարեցնել նավթի արտահոսքը:
Նշենք նաև, որ Fitch վարկանշային գործակալության կանխատեսումների համաձայն աղտոտված գոտիների մաքրման աշխատանքների համար կարող է պահանջվել 2-3 մլրդ դոլար, իսկ էկոլոգների գնհատմամբ այդ գումարը կարող է հասել 20 մլրդ դոլարի: