Աշխարհ

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ԲՐԱԶԻԼԻԱՆ ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՑ. ԱՅՍՕՐ ԱՅՍ ԵՐԿԻՐՆ ԻՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՈՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ  7-ՐԴ Է
04/03/2011 11:06
Կիսվել

ԲՐԱԶԻԼԻԱՆ ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՑ. ԱՅՍՕՐ ԱՅՍ ԵՐԿԻՐՆ ԻՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՈՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ 7-ՐԴ Է

2010 թվականի արդյունքներով Բրազիլիան իր տնտեսության համախառն ծավալով հայտնվել է աշխարհի 7 տնտեսապես առավել զարգացած երկրների շարքում` առաջ անցնելով Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից: Նման հայտարարությամբ հանդես է եկել Բրազիլիայի ֆինանսների նախարար Գիդու Մանտեգան` ներկայացնելով 2010 թվականի արդյունքներով Բրազիլիայի գրանցած տնտեսական ցուցանիշները: Այսպես, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2010 թվականի արդյունքներով Բրազիլիայի ՀՆԱ-ն աճել է 7.5%-ով և կազմել 3.6 տրիլիոն ռեալ (2.18 տրիլիոն դոլար):

Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով Բրազիլիայի համեմատությամբ ՀՆԱ-ի առավել բարձր աճ «Մեծ քսանյակի» (G20) երկրներից ապահովել են միայն Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան և Արգենտինան: 

Ինչ վերաբերում է Բրազիլիայի կառավարության որդեգրած դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ուղղություններին, ապա նշենք, որ Բրազիլիայի կառավարությունն այս տարի զգալի կրճատել է բյուջետայի ծախսերը` նպատակ ունենալով զսպել երկրում գնաճը: Տարեսկզբից Բրազիլիայի կենտրոնական բանկն արդեն երկու անգամ բարձրացրել է հաշվարկային տոկոսադրույքը` սահմանելով այն 11.75% մակարդակում:

2010 թվականի արդյունքներով Բրազիլիայում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ծավալն աճել է 6,5%-ով և կազմել 11427 դոլար: 

Վերլուծաբանների գնահատմամբ, անցյալ տարի Բրազիլիայի տնտեսության աճի հիմնական գործոն է հանդիսացել երկրում ներքին սպառման ծավալների աճը:

AMP
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36