ԳՈՒԻԴՈ ՄԱՆՏԵԳԱՆ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է «ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ»
Համաշխարհային տնտեսությունը ներկայումս գտնվում է «համախարհային արժույթների պատերազմում»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Բրազիլիայի ֆինանսների նախարար Գուիդո Մանտեգան: Վերջինիս խոսքերով` զարգացած երկրները ամեն կերպ փորձում են ճանապարհ հարթել սեփական ազգային արժույթի փոխարժեքի կրճատման համար: Այս կերպ, Բրազիլիայի վարչապետի գնահատմամբ, այս երկրները փորձում են մեծ օգուտներ քաղել արտահանումից, միևնույն ժամանակ սահմանափակում են ներմուծումը և առևտրային հավեկշռի բացասական մնացորդը:
Նշենք, որ Բրազիլիայի կառավարությունը վերջին ժամանակահատավածում ազգային արժույթի փոխարժեքի կրճատման նպատակով մի քանի անգամ ընդլայնել է շուկայում բրազիլական ռեալի շրջանառության ծավալները, ինչի արդյունքում ռեալի փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է վերջին 10 ամիսների իր առավելագույն մակարդակին: