09/06/2010 10:26
ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀՆԱ-Ի ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՃ
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Բրազիլիայի տնտեսությունը գրանցել է ռեկորդային աճ: Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Բրազիլիայի ՀՆԱ-ն աճել է այս երկրի համար ռեկորդային` 9%-ով: Վերլուծաբանների գնահատմամբ` կտրուկ տնտեսական աճն արդյունք է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո տնտեսական ակտիվության վերականգնման:
Հատկանշական է, որ 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ եռամսյակի համեմատությամբ տնտեսական աճը Լատինական Ամերիկայի ամենախոշոր տնտեսությունում կազմել է 2,7%:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
