
BRIC-Ն ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
Այսօր` ապրիլի 15-ին, Բրազիլիայում կկայանա BRIC անդամ երկների` Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի ղեկավարների հանդիպումը, որի շրջանակներում նախատեսվում է քննարկել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությունները և հետճգնաժամային զարգացման միտումները:
BRIC-ի անդամ երկրների ղեկավարները կքննարկեն նաև համագործակցության շրջանակների ընդլայնմանը, համաշխարհային տնտեսությունում այս երկրների դերի մեծացմանը և նոր միջազգային արժույթի ստեղծման անհրաժեշտությանն առնչվող հարցեր:
Նշենք, որ BRIC-ի երկրներին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 14,6%-ը, աշխարհի բնակչության 42%-ը և տարածքի 26%-ը: