
BRIC ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ԿՍՏԵՂԾԵՆ ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Ավարտվել է BRIC խմբավորման անդամ երկրների` Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի ղեկավարների հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղություններին, հետճգնաժամային զարգացման միտումներին և միասնական միջբանկային համակարգի ստեղծմանն առնչվող հարցեր:
Հատկանշական է, որ միջբանկային միասնական համակարգի ստեղծման ուղղությամբ BRIC անդամ երկրները ստորագել են հուշագիր, որով նախատեսվում է տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիաների ոլորտում իրականացվող ծրագրերի համատեղ ֆինանսավորում:
BRIC-ի երկրներին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 14,6%-ը, աշխարհի բնակչության 42%-ը և տարածքի 26%-ը: