13/04/2011 10:44
ՄԱՐՏԻՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԳՆԱՃԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԵՎ ՀԱՍԵԼ 4%-Ի
2011թ. մարտ ամսին Մեծ Բրիտանիայում սպառողական գների աճի տեմպը տարեկան կտրվածքով դանդաղել է` 4.4%-ից կրճատվելով մինչև 4.0%: Սա այն դեպքում, երբ կառավարության կողմից նախատեսված է եղել ընդամենը 2% ցուցանիշը: Նշենք, որ սա Մեծ Բրիտանիայում 2010թ.-ի հունիսից հետո մանրածախ սպառողական գների հիմնական ինդեքսի առաջին իջեցումն է:
Մեծ Բրիտանիայի պաշտոնական կառույցների տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ գնաճի իջեցման առավել նկատելի գործոն է հանդիսացել սննդամթերքի, ոչ ալկոհոլային ըմպելիքների, մշակութային ծառայությունների գների փոփոխությունը:
Պաշտոնական կանխատեսումների համաձայն` ընթացիկ տարում Մեծ Բրիտանիայում գնաճը կպահպանվի բարձր մակարդակի վրա՝ 4-5%, իսկ արդեն 2012թ.-ին ցուցանիշը նախ կվերադառնա տարեկան 2.5%-ի, իսկ հետո կկրճատվի մինչև 2%:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
