ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԳՆԱՃԸ ՀԱՍԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
Մեծ Բրիտանիայում գնաճն արագանում է. 2010թ.-ի դեկտեմբերին տարեկան կտրվածքով այն կազմել է 3.7%: Նոյեմբերի հետ համեմատած աճը կազմել է 1%, որը ռեկորդային ցուցանիշ է: Նման ցուցանիշ վերջին անգամ արձանագրվել էր 15 տարի առաջ:
Վերլուծաբանների գնահատմամբ` գնաճի շարժիչ ուժը պարենային ապրանքների և վառելիքի գների թանկացումն է: 2010թ.-ի դեկտեմբերին մեկ բարել նավթի գինը մոտեցավ 100 դոլարի:
Բարձր գնաճը, ըստ վերլուծաբանների, թույլ չի տա Անգլիայի Բանկին ցածր տոկոսադրույքների միջոցով խթանել տնտեսությունը: