Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ԲՐԻՏԱՆԻԱՆ ԱՅԼԵՎՍ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԱՊԱՍՏԱՐԱՆ ՉԷ
23/03/2011 17:20
Կիսվել

ԲՐԻՏԱՆԻԱՆ ԱՅԼԵՎՍ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԱՊԱՍՏԱՐԱՆ ՉԷ

Մեծ Բրիտանիան կարող է նոր հարկ սահմանել օտարերկրյա գործարարների համար, որոնք շարունակ «ֆինանսական ապաստարան» են գտնում այս երկրում: Ըստ բրիտանական աղբյուրների` այս մասին հայտարարել է Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ նման խոսակցություններն ու վեճերը հանգեցրել էին նրան, որ երկրից «վտարվել էր» 16 հազար օտարերկրյա ներդրող:
Մինչև վերջին ժամանակներս Բրիտանիան դասվում էր այն երկրների շարքին, որտեղ հարուստ արտասահմանցիները կարող էին օրինական հիմքերով խուսափել հարկերի վճարումներից: Վիրգինյան կղզիներում գրանցված օտարերկրյա գործարարները հնարավորություն ունեին «ձեռք բերել» այնպիսի կարգավիճակ, ըստ որի իրավունք էին ստանում չվճարել հարկեր` իրենց եկամուտներից և կապիտալից: Այսպիսի «հարկային ապաստարանը» գործում էր մինչև 2007 թվականը, երբ Գորդոն Բրաունի կառավարությունը ֆիքսված հարկ սահմանեց, որը կազմում էր 30 հազար ֆունտ ստեռլինգ և գործում էր բոլոր նրանց համար, ովքեր ապրում էին այդ «հատուկ» կարգավիճակում ավելի քան 7 տարի: Սակայն այս միջոցառումները բյուջեն «լցրեցին» սպասվածի ընդամենը մի մասով՝ 160 մլն ֆունտով: Ընդ որում, ի պատասխան բրիտանական կառավարության այս քայլի` երկիրը լքեցին ավելի քան 16 հազար ներդրողներ:
Ներկա կառավարության առաջարկը տարբերվում է ընդամենը նրանով, որ այժմ հարկը տարածվելու է նաև նրանց վրա, ովքեր ապրում են երկրում յոթ տարուց ավելի քիչ: Հարկի դրույքը կկազմի 25 հազար ֆունտ ստեռլինգ: Պոտենցիալ հարկատուների քանակը կազմում է 120 հազար, ընդ որում այս 120 հազարի շարքերում բրիտանական կառավարությունը ուզում է տեսնել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին, ինչպես նաև պողպատի արտադրությանբ զբաղվող աշխարհի խոշորագույն կոնցեռնի տնօրեն Լակշմի Միտալին:
Չնայած նրան, որ նախորդ կառավարական ադմինիստրացիայի վարած քաղաքականությունն այնքան էլ արդյունավետ չէր, այժմյանն՝ այլընտրանք չունի: Մեծ Բրիտանիայի կառավարությանը շուտափույթ գումար է հարկավոր նախընտրական խոստումները կատարելու համար, մասնավորապես միջին դասի համար հարկային բեռի թեթևացման ուղղությամբ:
Ձգտելով հնարավորինս «լցնել» բյուջեն՝ ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը գտնում է, որ դեռ կարելի է հարուստներից գումար ստանալ: Հատուկ հարկ է սահմանվելու մասնավոր ավիացիայի համար: Հայտնի է, որ կոմերցիոն ավիաուղիների ուղևորների համար ավիաընկերության ծառայությունների վճարը, կախված ճանապարհի երկարությունից, տատանվում է  12-110 ֆունտ ստեռլինգի սահմաններում: Ինքնաթիռների սեփականատերերին մինչ այժմ հաջողվում էր խուսափել այս վճարի հավաքից: Մինչդեռ, Բրիտանիայում ամեն տարի մոտ 67 հազար մասնավոր չվերթ է կատարվում, ինչը կարող է բյուջեի մեկ այլ էական հավելման նոր աղբյուր հանդիսանալ:
AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37