BRITISH AIRWAYS-Ը ԵՎ ԻՍՊԱՆԱԿԱՆ IBERIA-Ն ԿՄԻԱՎՈՐՎԵՆ
Ավելի քան 15 ամիս տևած երկարատև բանակցություններից հետո բրիտանական խոշոր ավիափոխադրող British Airways ընկերությունը և իսպանական Iberia Lineas Aereas de Espana SA ավիաընկերությունը հաստատել են միավորման հիմնական պայմանները:
Նախնական տվյալների համաձայն միավորման գործընթացը կտևի շուրջ մեկ տարի, որի արդյունքում կկազմավորվի շուրջ 15 մլրդ եվրո շրջանառությամբ նոր ավիաընկերություն, որի բաժնետոմսերի 56%-ը կանցնի British Airways-ի բաժնետերերին, մնացյալ 44%-ը` Iberia ավիաընկերության բաժնետերերին: