23/09/2010 13:23
ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎԱՃԱՌԵԼ MOODY'S-Ի ԻՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ
Berkshire Hathaway ամերիկյան ներդրումային ընկերության ղեկավարը և աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթն, այս տարվա ընթացքում արդեն յոթերորդ անգամ վաճառքի է ներկայացնում Moody”s Corp. ամերիկյան վարկանիշային գործակալության իր բաժնետոմսերը: Bloomberg լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուորեն Բաֆեթն, անդրադառնալով վարկանիշային գործակալության կապիտալում իր մասնակցության շարունակական կրճատմանը, նշել է, որ Moody”s-ն արդեն կորցրել է իր մրցունակությունը:
Այսպես, Moody”s գործակալության կապիտալում Berkshire Hathaway ընկերության մասնակցության մասնաբաժնի կրճատման որոշումը պայմանավորված է ամերիկյան հայտնի վարկանիշային գործակալության ֆինանսական խնդիրներով, ինչպես նաև ճգնաժամի պայմաններում գործակալության վարկանիշի կրճատմամբ և գործակալության դեմ ներկայացված դատական հայցերով:
Սեպտեմբերի 20-ին Berkshire Hathaway ընկերությունը վաճառել է Moody”s գործակալության 560 հազար բաժնետոմս` յուրաքանչյուրը 25,73 դոլարով, և, այդուհանդերձ, շարունակում է մնալ վարկանիշային գոչծակալության խոշոր բաժնետերերից մեկը` տնօրինելով գործակալության բաժնետոմսերի 12%-ը:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
13:28 20/07/26
11:59 20/07/26
10:50 20/07/26
