24/09/2010 11:17
ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹ – ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ԳՏՆՎՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ
ԱՄՆ տնտեսությունը դեռևս գտնվում է անկումային վիճակում: Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի միլիարդատեր և ներդրող Ուորեն Բաֆեթը` CNBC հեռուստաընկերությանը տրված իր հարցազրույցում` նշելով, որ ամերիկյան տնտեսությունը դեռևս գտնվում է ճգնաժամային փուլում և այս իրավիճակից դուրս գալու համար կպահանվի դեռևս երկար ժամանակ: Նշենք, որ ԱՄՆ տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն վերջերս տարածել էր հաղորդագրություն, որտեղ ասվում էր, որ ԱՄՆ տնտեսությունն աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամից: Իր խոսքում Ուորեն Բաֆեթն այս բնորոշմանն անհամաձայնություն է հայտնել և նշել, որ ճգնաժամից դուրս գալու մասին խոսելու համար դեռևս վաղ է:
80-ամյա Ուորեն Բաֆեթն այսօր աշխարհի երկրորդ հարուստ մարդն է, ում կարողությունը գնահատվում է 45 մլրդ դոլար:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
