03/03/2011 15:24
ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԸ ԱՎԵԼՈՐԴ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՄՆ «ՔԱՆԱԿԱԿԱՆ ՓԱՓԿԱՑՄԱՆ» ԾՐԱԳԻՐԸ
Հայտնի ամերիկացի միլիարդատեր և ներդրող Ուորեն Բաֆեթը կարծում է, որ ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի (ԴՊՀ) կողմից անցկացվող «քանակական փափկացման» ծրագիրն ավելորդ է: Նշենք, որ այս ծրագրով նախատեսում է 600 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պետական պարտատոմսերի հետգնումը: Հայտնի ներդրողն ամերիկյան CNBC հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի շրջանակներում կարծիք է հայտնել, որ ներկայումս ԱՄՆ տնտեսությունը նման վիթխարի խթանող միջոցառումների կարիք չունի: «Հաշվի առնելով ԴՊՀ-ի նախագահ Բեն Բերնանկեի նկատմամբ ամբողջ հարգանքս` չեմ կարծում, որ ամերիկյան տնտեսությունը հիմա մեծ խթանող միջոցառումների կարիք ունի» – նշել է Բաֆեթը:
Միևնույն ժամանակ, ամենահարուստ ամերիկացին լավատեսական կանխատեսումներ ունի ամերիկյան տնտեսության վերականգնման վերաբերյալ: Նա կարծիք է հայտնել, որ ընդհանուր պատկերի և գործարար կլիմայի բարելավման հետ միասին սպասվում է նաև ամերիկյան աշխատանքի շուկայում իրավիճակի բարելավում: Ներդրողի կարծիքով, գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում ընթացիկ տարվա 9%-ից 2012 թվականին կկրճատվի՝ հասնելով 7%-ի:
CNBC-ի հարցազրույցում Բաֆեթը անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում լարվածությունների պատճառով նավթի գնի բարձրացման հարցին` նշելով, որ այդ հարցը նրան շատ քիչ է անհանգստացնում, քանի որ նավթի գները նրա Berkshire Hathaway ընկերության ներդրումների վրա չեն ազդում:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
