ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԱՄԵՆԱՎՍՏԱՀԵԼԻ ՆԵՐԴՐՈՂՆ է
Ամերիկացի հայտնի ներդրող և միլիարդատեր Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ներդրումային ընկերությունը մեծ վստահություն է վայելու ամերիկացիների շրջանում: Նման եզրակացության է եկել Harris Interactive գործակալությունը` իրականացնելով հարցումներ ԱՄՆ շուրջ 30 հազար քաղաքացիների շրջանում:
Հարցման արդյունքների համաձայն` ամերիկացիները դեռևս անվստահություն չեն ցուցաբերում ամերիկյան խոշոր կորպորացիաների գործունեության նկատմամբ: ԱՄՆ քաղաքացիների 81%-ն իր վերաբերմունքը խոշոր ընկերությունների նկատմամբ բնորոշել է որպես բացասական` միևնույն ժամանակ որպես ամենասիրելի և վստահելի ընկերություն առանձնացնելով Berkshire Hathaway ընկերությանը:
Այսպիսով, ամերիկացիների ամենասիրելի ընկերությունների վարկանիշային աղուսյակը գլխավորում է Berkshire Hathaway ընկերությունը, որին հաջորդում են Johnson & Johnson և Google ընկերությունները: