Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹՆ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
15/03/2011 11:23
Կիսվել

ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹՆ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Ամերիկացի հայտնի ներդրող և միլիարդատեր Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ներդրումային հոլդինգը կնքել է ևս մեկ խոշոր գործարք: Այսպես, ընկերությունը դարձել է ԱՄՆ երրորդ խոշորագույն Lubrizol Corp. քիմիական կոնցեռնի նոր սեփականատերը: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 9,7 մլրդ դոլար, և ըստ գործարքի պայմանների, Berkshire Hathaway ներդրումային ընկերությունը յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց կվճարի 135 դոլար: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, Berkshire Hathaway-ի կողմից սահմանված գինը` յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց, շուրջ 28%-ով գերազանցում է վերջիններիս ընթացիկ շուկայական արժեքը: Հատկանշական է, որ Lubrizol Corp. քիմիական կոնցեռնի գնման գործարքը խոշորագույնն է Berkshire Hathaway ներդրումային հոլդինգի գործունեության ողջ պատմության ընթացքում: 
 
Նշենք, որ ամերիկյան Berkshire Hathaway ներդրումային ընկերությունը 2010 թվականի արդյունքներով ապահովել է 12,97 մլրդ դոլար զուտ շահույթ: Նախորդ տարվա համեմատությամբ ցուցանիշն աճել է 60,9%-ով: Ընկերության ֆինանսական հաշվետվության համաձայն, 2010 թվականին արդյունքներով ընկերության հասույթն աճել է 21%-ով և կազմել 136.19 մլրդ դոլար: 
 
Berkshire Hathaway-ն ամերիկյան ամենահայտնի ընկերություններից մեկն է, որին պատկանում են տնտեսության տարբեր ոլորտներում գործող ավելի քան 60 ընկերություններ: Մասնավորապես, Berkshire Hathaway-ը Wells Fargo & Co. և Coca-Cola Co. ընկերությունների խոշոր բաժնետեր է:

AMP
25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76