23/03/2011 17:47
ԲԱՖԵԹԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՃ
Ամերիկացի միլիարդատեր և ներդրող Ու. Բաֆեթը, ով հետաքրքրված է ներդրումներ կատարել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Բրազիլիան և Հնդկաստանը, համոզված է, որ համաշխարհային տնտեսությունը առաջիկա տարում «աննախադեպ» աճ կապրի: Հնդկաստան կատարած իր առաջին այցելության ժամանակ 80-ամյա ներդրողը հայտարարել է, որ նա պատրաստում է իր միջոցները ներդնել երկրի ավտոմեքենաների շուկայում, որն աշխարհում ամենաարագ զարգացողներից է համարվում: Նշենք, որ ներկայումս Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ներդրումային ընկերությունը տնօրինում է BYD Co Ltd չինական ավտոարտադրողի ակտիվների 10%-ը:
Բենգալուրում Բաֆֆեթը այցելել է TaeguTec ընկերություն, որը հանդիսանում է ISCAR Metalworking իսրայելական մետաղակտրման գործիքների արտադրական ընկերության «դուստրը»: Ի դեպ Berkshire-ը տնօրինում է ISCAR Metalworking-ի վերահսկիչ փաթեթը:
Berkshire Hathaway-ը հանդիսանում է ամենատարբեր ոլորտներում գործող ավելի քան 60 ընկերությունների սեփականատերը, այդ թվում նաև Wells Fargo & Co., American Express, Coca-Cola Company և Procter & Gamble Co ընկերությունների խոշոր փաթեթների սեփականատերը:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
