30/08/2010 13:54
ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԸ ՄՏԱԴԻՐ Է ԳՆԵԼ ԵՎՍ ՄԵԿ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Ամերիկյան ներդրումային Berkshire Hathaway ընկերությունը, որի սեփականատերը և ղեկավարն աշխարհի խոշորագույն ներդրող և միլիարդատեր Ուորեն Բաֆեթն է, մտադիր է Royal Bank of Scotland (RBC) բանկից գնել Direct Line ապահովագրական ընկերությունը: Նշենք, որ RBC բանկը, որի բաժնետոմսերի 83%-ը պատկանում է բրիտանական կառավարությունը, պարտավորվել է վաճառել իր ապահովագրական բիզնեսը` Եվրագոտու անդամ երկրների նախաձեռնությամբ սահմանված նոր օրենքների և կանոների համաձայն: Նշենք, որ բանկն այս ամսվա սկզբին հայտարել էր նաև իր Global Merchant Services միջազգային վճարային բիզնեսի 80,01%-ի վաճառքի մասին:
Berkshire Hathaway ընկերությունը հանդիսանում է շուրջ 60 ընկերությունների բաժնետեր: Մասնավորապես, վերջինիս են պատկանում Wells Fargo & Co., American Express, Coca-Cola Company և Procter & Gamble Co. ընկերությունների բաժնետոմսերի զգալի մասը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
