
ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹ – ԵՎՐՈՆ ԵՎ ԴՈԼԱՐԸ ԿԿՈՐՑՆԵՆ ԻՐԵՆՑ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ՎՃԱՐՄԱՆ ՄԻՋՈՑ
Ամերիկացի հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը հնարավորության դեպքում իր դոլարային բոլոր ակտիվները կփոխակերպեր շվեյցարական ֆրանկով: Այս մասին 78-ամյա ներդրողը հայտարարել է իր հարցազրույցներից մեկի շրջանակներում` նշելով, որ ինչպես ամերիկյան դոլարն, այնպես էլ եվրոպական միացյալ արժույթը ժամանակի ընթացքում կկորցնեն իրենց նշանակությունը` որպես վճարման միջոց` դառնալով անգնողունակ:
Անդրադառնալով ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը` ամերիկացի ներդրողն ասել է, որ համաշխարհային տնտեսությանը կպահանջվի դեռևս երկար ժամանակ ամբողջական և լիովին վերականգնման համար, սակայն ճգնաժամի ամենավատ փուլն արդեն կարելի է համարել հաղթահարված: