ԼՅՈՒՔՍ ԴԱՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԵՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ
Լյուքս դասի ապրանքների արտադրությամբ համաշխարհային առաջատար բրիտանական Burberry ընկերությունն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ապահովել են շրջանառության ծավալների աճ շուրջ 15%-ով` այս կերպ գերազանցելով վերլուծաբանների բոլոր կանխատեսումները:Հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կազմել է 380 մլն ֆունտ սթերլինգ (625 մլն դոլար)` նախորդ տարվա համապատասխան եռամսյակում գրանցված 329 մլն ֆունտ սթերլինգի դիմաց:
Նշենք, որ վերլուծաբաններն այս երեք ամիսների համար կանխատեսել էին հասույթի ստացում միջինը 342 մլն ֆունտ սթերլինգի սահմաններում:
Հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է 2009 թվականի դեկտեմբերի 31-ին, Burberry ընկերության վաճառքի համախառն ծավալներն աճել են 17%-ով, ընդ որում վաճառքի ծավալների աճ գրանցվել է ինչպես Ասիական երկրներում (շուրջ 20%), այնպես էլ Եվրոպայում (18%):