25/03/2011 10:13
ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԸ ՉԻ ԲԱՑԱՌԵԼ ԵՎՐՈՅԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆԿՈՒՄԸ
Ժամանակակից հայտնի և ամենաազդեցիկ ֆինանսիստ-ներդրողներից մեկն` ամերիկացի Ուորեն Բաֆեթը, չի բացառել եվրոպական միացյալ արժույթի` եվրոյի հնարավոր «մահը»: Ելույթ ունենալով ամերիկյան CNBC հեռուստաընկերության հաղորդումներից մեկում` Ուորեն Բաֆեթը նշել է, որ, չնայած քաղաքական մեծ ջանքեր կներդրվեն եվրոյի «փրկման» ուղղությամբ, սակայն, այնուամենայնիվ, եվրոպական միացյալ արժույթի հնարավոր անկման հավանականությունը դեռևս պահպանվում է: «Խնդիրն այստեղ ոչ այնքան ներկայիս եվրոպական պարտքային ճգնաժամի մեջ է, որքան այլ «պատմանական» գործոններում. ԵՄ արժութային միության ստեղծման գործընթացը մեկնարկել է որոշ բացթողումներով», – պարզաբանել է ամերիկացի ֆինանսիստը` նշելով, որ Եվրագոտու անդամ այն երկրները, որոնք ունեն տնտեսական մրցունակության բարձր մակարդակ, չեն կարող անընդմեջ սուբսիդավորել այն երկրներին, որոնց տնտեսությունը զարգանում է ոչ բավարար տեմպերով:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
