28/07/2010 09:58
CANON-Ի ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 3,7 ԱՆԳԱՄ
Էլեկտրոնիկայի արտադրությամբ առաջատար ճապոնական Canon Inc. ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 3,7 անգամ` կազմելով 124,44 մլրդ յեն (1,41 մլրդ դոլար): Այս նույն ժամանակահատվածում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 16,5%-ով և կազմել 19,61 մլրդ դոլար: 2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Canon Inc. ընկերության գործառնական շահույթն աճել է 208%-ով և կազմել 2,27 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ 2010 թվականի միայն երկրորդ եռամսյակի արդյունքներով Canon Inc. ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 4,33 անգամ և կազմել 768,61 մլրդ դոլար, իսկ վաճառքի ծավալներն աճել են 22,2%-ով` կազմելով 11,02 մլրդ դոլար:
18/04/2026
դրամ
Դոլար (USD)
373.34
-0.47
Եվրո (EUR)
440.35
-0.56
Ռուբլի (RUR)
4.8937
-0.0062
Լարի (GEL)
138.84
-0.12
Արծաթ
952.09
-5.59
16:12 18/04/26
