
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ CARREFOUR ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ 5,5% ԱՃ
Ֆրանսիական Carrefour առևտրային ցանցը 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ապահովել է վաճառքի ծավալների 5,5% աճ: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակի արդյունքներով ընկերության վաճառքի ծավալների ընդհանուր ծավալը կազմել է 23,96 մլրդ եվրո:
Հատկանշական է, որ միայն Ֆրանսիայում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 2,1%-ով` կազմելով 9,79 մլրդ եվրո:
Ֆրանսիական Carrefour-ը աշխարհի երկրորդ խոշոր առևտրային ցանցն է` ամերիկյան Wal-Mart Stores-ից հետո: