11/03/2011 10:56
ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 967 ՀԱԶԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Փետրվարին նախորդ տարվա համեմատությամբ Չինաստանում գրանցվել է ավտոմեքենաների վաճառքի ծավալների 2,6% աճ: Ինչպես նշվում է Չինաստանի Ավտոարտադրողների Ասոցիացիայի հրապարակած տվյալներում` հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում Չինաստանում վաճառվել է 967 հազար ավտոմեքենա: Հատկանշական է, որ հունվար ամսվա համեմատությամբ չինական ավտոշուկայում ավտոմեքենաների իրացման ծավալները կրճատվել են 36,8%-ով: Հունվարին Չինաստանում վաճառվել էր 1,53 մլն ավտոմեքենա: Նշենք, որ մինչ այս վերջին անգամ ամսական կտրվածքով ավտոմեքենաների վաճառքի ծավալները Չինաստանում չէին գերազանցել 1 մլն միավորը 2010 թվականի հունիսին:
2010 թվականի արդյունքներով Չինաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել էին մեկ երրորդով` գերազանցելով երկրի համար ռեկորդային` 18 մլն միավոր մակարդակը: Չինաստանն այսօր աշխարհի թիվ մեկ խոշոր ավտոշուկան է: Վերջինիս հաջորդում են ԱՄՆ-ն, Ճապոնիան և Բրազիլիան:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
