ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԶԳԱԼԻ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ
Հոկտեմբերին Եվրամիության անդամ երկրներում ավտոմեքենաների վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է շուրջ 16,6%-ով:Այս մեկ ամսվա ընթացքում ԵՄ-ի տարածքում վաճառվել է 1 մլն 27 հազար 36 ավտոմեքենա: Ավտոարտադրողների Եվրոպական Ասոցիացիայի (ACEA) տվյալների համաձայն, այս տարվա առաջին տաս ամիսների արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ ավտոմեքենաների վաճառքի ծավալները Եվրամիության անդամ երկրներում կրճատվել են 5,5%-ով: Այս տաս ամիսներին վաճառվել է 11 մլն 279 հազար 542 ավտոմեքենա:
Նշենք նաև, որ հոկտեմբերին միայն Գերմանիայում ավտոմեքենաների վաճառքի ծավալները կրճատվել են 20,0%-ով (256 հազար 775 ավտոմեքենա): Մեծ Բրիտանիայում ցուցանիշը կրճատվել է ավելի քան 22%-ով (131 հազար 495 ավտոմեքենա): Ավտոմեքենաների վաճառքի ծավալների անկում է գրանցվել նաև Ֆրանսիայում (18,5%) և Հունաստանում (33,4%):