17/06/2010 16:46
VOLKSWAGEN-Ը ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՋՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐԻ
Գերմանական առաջատար ավտոարտադրող Volkswagen AG ընկերությունն ընթացիկ ֆինանսական տարվա համար կանխատեսում է վաճառքի ծավալների աճ: Ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն այս տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով գերմանական ավտոարտադրողը գրանցել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ, ինչն առավելապես պայմանավորված է ընկերության հիմնական շուկաներում` Չինաստանում և Հյուսիսային Ամերիկայում, պահանջարկի զգալի աճով:
Այսպես, 2010 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա համեմատությամբ Volkswagen ընկերությունն ապահովել է վաճառքի ծավալների 18% աճ: Հաշվետու ամիսներին ընկերությունը վաճառել է 2,94 մլն ավտոմեքենա, ընդ որում միայն Չինաստանում ընկերությունն իրացրել է 777,8 հազար ավտոմեքենա:
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
Արծաթ
708.41
-1.6
