CATERPILLER ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 3 ԱՆԳԱՄ
Շինարարական տեխնիկայի և սարքավորումների արտադրությամբ առաջատար ամերիկյան Caterpillar ընկերությունն ամփոփել է 2009 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու ամիսների ընթացքում ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է շուրջ երեք անգամ և կազմել 232 մլն դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 39%-ով և կազմել 7,9 մլրդ դոլար:
Նշենք նաև,. որ ընթացիկ տարվա համար ընկերությունը կանխատեսում է վաճառքի ծավալների և շահույթի մակարդակի աճ: