Աշխարհ

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԱՄՀ – ԶԱՐԳԱՑՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՌԿԱ ԿԼԻՆԵՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐՁՐ ԳՆԱՃԱՅԻՆ ՃՆՇՈՒՄՆԵՐ
29/10/2010 15:31
Կիսվել

ԱՄՀ – ԶԱՐԳԱՑՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՌԿԱ ԿԼԻՆԵՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐՁՐ ԳՆԱՃԱՅԻՆ ՃՆՇՈՒՄՆԵՐ

Արժույթի Միջազգային Հիմանդրամի (ԱՄՀ)` հոկտեմբերին կատարված կանխատեսումների համաձայն, համաշխարհային տնտեսության աճիսպասվող տեմպը 2010 թ. կկազմի 4.8% (0.2%-ային կետով բարձր հուլիսի կանխատեսումից): Դա շուրջ 1.3 տոկոսային կետով բարձր է նախորդտարիներին արձանագրված միջին ցուցանիշից, թեև դեռևս ցածր է տնտեսական վերելքի (2004 – 2007 թթ.) ժամանակահատվածում դիտարկվող աճիտեմպերից:

Ինչպես նշվում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2010 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում` 2011 թ. համար հուլիսին կանխատեսված 4.3% աճի տեմպը հոկտեմբերի գնահատումներում փոքր-ինչ նվազել է և կազմել 4.2%: Աշխարհի առաջատար և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներից, ըստ նոր կանխատեսումների, 2010 թ. համար ավելացել է Եվրոգոտու տնտեսական աճի սպասվող տեմպը` 1.7%, մինչդեռ էականորեն (շուրջ 0.7 տոկոսային կետով) նվազել է ԱՄՆ տնտեսությանվերականգնման գնահատականը` 2.6%:

Ռուսաստանի տնտեսական աճը ևս վերագնահատվել է նվազման ուղղությամբ (0.3 տոկոսային կետով)` 4.0%` պայմանավորված երաշտի` գյուղատնտեսությանը հասցրած վնասով: Միևնույն ժամանակ, ԱՄՀ-ը առավելապես նվազման ռիսկեր է նախանշում 2010 – 2011 թթ. համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների առումով: Վերջինս հիմնականում պայմանավորված է ֆինանսական անկայունության ռիսկերիառավել տարածմամբ և համաշխարհային պահանջարկի ներքին և արտաքին վերաբաշխումներին ուղղված հետևողական տնտեսականքաղաքականությունների բացակայությամբ:

Հարկ է հավելել նաև, որ անցումային և զարգացող տնտեսություններում առաջիկա տարիներին առկակլինեն բավականին բարձր գնաճային ճնշումներ. այսպես, ըստ ԱՄՀ գնահատումների` զարգացող երկրներում սպասվող գնաճը 2010 թ. կկազմի 6.2%, իսկ 2011 թ.` 5.2%:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12